Սերժ Սարգսյան. «Երևանը աջակցում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին»
Հայաստանը համամիտ է, որ Ռուսաստանը Սիրիայի կառավարության խնդրանքով օգնություն է ցուցաբերում նրան: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա» գործակալության հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք լիովին համամիտ ենք, որ Ռուսաստանը սիրիական կառավարության խնդրանքով օգնություն է ցուցաբերում նրան։ Այստեղ ոչ մի հարց չի կարող լինել։ Սիրիական պետությունն իրավունք ունի օգնություն խնդրել, Ռուսաստանն էլ իրավունք ունի դա ցուցաբերել»,- ասել է Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահի խոսքով, Երևանը ցանկանում է, որ սիրիական հարցը արագ լուծվի, բայց այն պետք է լուծվի Սիրիայի ժողովրդի կամքն հաշվի առնելով:
«Մենք, իհարկե, շատ կուզեինք, որպեսզի այդ հարցն արագ լուծվեր, թեև, ինչպես տեսնում եմ՝ դժվար թե հաջողվի հասնել խնդրի արագ կարգավորման։ Այնտեղ ապրում են շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ։ Մենք չունենք հստակ տեղեկատվություն»,- ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը հավելել է, որ Հայաստանում ամեն ինչ արվում է նրանց դրությունը բարելավվելու ուղղությամբ:
«Ամեն դեպքում, մենք փորձում ենք, հետագայում ևս կփորձենք հեշտացնել այդ մարդկանց վիճակը։ Փորձում ենք լուծել նրանց բնակարանային հարցը, ովքեր ապրելու տեղ չունեն, փորձում ենք աշխատանքի տեղավորել»,- նշել է նախագահ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Խորհրդարանական կառավարման պարագայում Հայաստանի անվտանգությունը ավելի հուսալիորեն ապահովված կլինի
- Սերժ Սարգսյան. Յուրաքանչյուր ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնություն
- Հայաստանի ազգային գաղափարն ամուր, ուժեղ պետության կառուցումն է. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. «Փոխզիջումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին է»
- Սերժ Սարգսյան. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ճիշտ որոշում էր
- Սերժ Սարգսյան. Բաքվում պետք է գիտակցեն՝ իրենց մոտ ուժային լուծում չի ստացվելու
- Սերժ Սարգսյան. «Իսկանդերների» ձեռքբերումը հարկադրված քայլ է
- Սերժ Սարգսյան. Կարելի է Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծ» ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին