Լուկաշենկոն համբուրել է Ղուրանը
Մինսկում մզկիթի բացման արարողությանը ներկա Բելառուսի ու Թուրքիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք հետաքրքրական հայտարարություններ ու ժեստեր են արել:
Unian.net-ը նշում է, որ օրինակ Էրդողանը ներկա է գտնել առաջին նամազին, որը կարդացել է Թուրքիայի կրոնական հարցերի գրասնեյակի ղեկավար Մեհմեթ Գյորմեզը:
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ որոշել է անել մի բան, որ որպես կանոն անում են միայն մուսուլմաները: Նա Էրդողանից հետո համբուրել է Ղուրանը:
Ըստ աղբյուրի, մզկիթում միաժամանակ կարող է տեղավորվել 2500 հավատացյալ: Բելառուսում ապրում է մոտ 100 հազար մուսուլման: