Ֆրանսիայի վարչապետ. ԵՄ-ին կոլապս է սպառնում
Եվրոպական միությունը կոլապսի վտանգի տակ է, եթե Ֆրանսիայի ու Գերմանիայի իշխանությունները ջանասիրաբար չաշխատեն խթանելու տնտեսական աճն ու զբաղվածությունը, չլսեն քաղաքացիների մտահոգությունները: Այդ մասին Գերմանիայում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի վարչապետն ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ ԵՄ առանցքը կազմող Ֆրանսիան ու Գերմանիան պետք է օգնեն դաշինքին լուծելու միգրացիոն ճգնաժամը, անդամ երկրների միջև հանդուրժողականության բացակայության հետ կապված հարցերը, Բրիտանիայի վերահաս ելքը, ահաբեկչության դեմ պայքարը:
«Այնպես որ Ֆրանսիան ու Գերմանիան հսկայական պատասխանատվություն ունեն»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան