Արցախին կտրամադրվի 47.4 մլրդ դրամ բյուջետային վարկ
2017 թվականի պետական բյուջեի նախագծով Արցախին որպես ՀՀ-ի կողմից արտաքին տնտեսական աջակցություն նախատեսվում է տրամադրել բյուջետային վարկ 47.4 մլրդ դրամի չափով:
Այսօր ԱԺ-ում հայտարարեց Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով պետության առաջ ծառացած առաջնային խնդիրների լուծման հրամայականը:
«Այն հավասարակշռված է և իրատեսական»,-ասաց Մինասյանը:
Նա հայտարարեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը կողմ է բյուջեի նախագծի հաստատմանը և առաջարկում է ընդունել համապատասխան որոշում:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ի եզրակացությունը՝ 2017թ-ի բյուջեի նախագծի մասին
- Արթուր Ջավադյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության ու ունեցվածքի մասին
- 3.2% տնտեսական աճը 2017-ի համար ադեկվատ է. Վարդան Արամյան
- Ստվերային տնտեսության ցուցանիշի հետ կապված պատգամավորի և նախարարի տվյալները տարբեր էին
- «Պատերազմ հայտարարեք, եթե ուզում եք ինչ-որ բան անել». Արամ Մանուկյանը՝ ֆինանսների նախարարին
- Կառավարությունը նպատակադրել է 2017թ. համար ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճի մակարդակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին