Բոբ Դիլանը չի գնա Ստոկհոլմ Նոբելյան մրցանակը ստանալու
Ամերիկացի գրող, հեղինակ-կատարող և կոմպոզիտոր Բոբ Դիլանը, ով դարձել է Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակակիրը, Շվեդական ակադեմիային հայտնել է, որ զբաղվածության պատճառով դեկտեմբերին չի գնա Ստոկհոլմ՝ մասնակցելու մրցանակաբաշխության արարողությանը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Նոյեմբերի 15-ի երեկոյան Շվեդական ակադեմիան ստացել է Բոբ Դիլանից նամակ, որտեղ նա գրել է, որ չի կարող գտնել ազատ ժամանակ՝ դեկտեմբերին Ստոկհոլմ գալու և գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնման արարաղությանը մասնակցելու»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Դիլանը միաժամանակ նշել է, որ մեծ պատիվ է նման մրցանակին արժանանալը և կցանկանար անձամբ ստանալ այն, սակայն հանգամանքների բերումով դա անհնար է:
Ակադեմիան երաժշտի նամակի հետ կապված հայտարարել է, որ հարգում է նրա որոշումը, բայց իրավունք է վերապահում իրեն պահանջել մրցանակակրից դեկտեմբերի 10-ին կայանալիք մրցանակաբաշխության արարողությունից հետո վեց ամսվա ընթացքում հանդես գալ ավանդական դասախոսությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Բոբ Դիլանը հրաժարվել է Նոբելյան մրցանակը ստանալուց առաջ հարցազրուց տալ
- Բոբ Դիլանը՝ նաև նկարիչ
- Բոբ Դիլանը որոշել է ընդունել Նոբելյան մրցանակը
- Նոբելյան մրցանակի կոմիտեն այլևս չի փորձի կապ հաստատել Բոբ Դիլանի հետ
- Բոբ Դիլանը՝ գրականության Նոբելյան մրցանակակիր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան