ԿԲ-ի եզրակացությունը՝ 2017թ-ի բյուջեի նախագծի մասին
2016 թվականին տնտեսական աճը, ընդհանուր առմամբ, ձևավորվել է համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերի պահպանման և Հայաստանի տնտեսությունում արտահանելի հատվածի աճի պայմաններում: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով բյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը:
Արթուր Ջավադյանի խոսքերով՝ տնտեսական աճի զարգացումները, այս տարվա ութ ամիսների ընթացքում, ընթացել են աստիճանական նվազման ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում շարունակվել է թույլ ներքին պահանջարկի ձևավորումը, որը դրսևորվել է ինչպես մասնավոր սպառմանն ուղղված ծախսերի կրճատման, այնպես էլ ներդրումային թույլ միջավայրի պահպանմամբ: «Սակայն ներքին պահանջարկի թույլ միջավայրն էականորեն մեղմվել է՝ սկսած 2015 թվականից: Արտահանման աճի միջոցով հնարավոր եղավ նպաստել տնտեսական աճի ձևավորմանը, և ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատման արդյունքում զգալիորեն նվազեցնել երկրի արտաքին խոցելիությունը»,- նշեց Արթուր Ջավադյանը:
ԿԲ նախագահի խոսքերով՝ ուղղորդվելով մակրոտնտեսական կայունության ապահովման սկզբունքներով, 2017թ-ի պետական բյուջեի նախագիծն արտացոլում է նաև ՀՀ կառավարության ծրագրի հիմնադրույթները:
Ըստ նրա՝ 2017թ-ին նախատեսվում է տնտեսական աճի տեմպերի արագացում 3.2%-ով, ինչը պայմանավորված է ինչպես արտաքին զարգացումներով, մասնավորապես, ՌԴ տնտեսական աճի որոշակի զարգացման միտումներով, այնպես էլ 2017թ-ին իրականացվող մի շարք բարեփոխումների և 2016թ-ին արդեն իսկ իրականացված խթանող հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների ազդեցությամբ:
Մանրամասները՝ տեսանյությում:
Հարակից հրապարակումներ`
- 3.2% տնտեսական աճը 2017-ի համար ադեկվատ է. Վարդան Արամյան
- Ստվերային տնտեսության ցուցանիշի հետ կապված պատգամավորի և նախարարի տվյալները տարբեր էին
- «Պատերազմ հայտարարեք, եթե ուզում եք ինչ-որ բան անել». Արամ Մանուկյանը՝ ֆինանսների նախարարին
- ԱԺ-ում Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. բյուջեի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին