«Մանկական Եվրատեսիլ-2016».Մերին ու Անահիտն ունեցել են առաջին փորձը
«Մանկական Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանն անցկացրել են իրենց առաջին փորձը: Մրցույթի կայքից տեղեկանում ենք, որ փորձին կենդանի երգել է միայն Մերին, քանի որ Անահիտը հիվանդ է եղել, գտնվել է բժիշկների հսկողության տակ: «Նա պահպանում է իր ձայնը»,- ասել են հայկական պատվիրակությունից:
Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած «Տարբեր» երգով: Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ:
«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում: Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը,Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան: