ՍԱՊԾ. Մարզերում կուժեղացվի հսկողությունը սննդամթերքի որակի նկատմամբ
«Մեր առաջնահերթ խնդիրն է լինելու երաշխավորել, որ արտադրվող սննդամթերքն անվտանգ լինի, բացառել իրացման ցանցում հնարավոր խախտումները»: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոնների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը:
«Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է բոլորիդ ամենօրյա հետևողական աշխատանքը, ինչպես նաև կոռուպցիոն հնարավոր ռիսկերի բացառումը»,-ասել է ծառայության պետը:
ՍԱՊԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, Իշխան Կարապետյանն ընդգծել է, որ մարզերում խախտումները հաճախ կարող են լինել չիմացության արդյունք և պետք է տնտեսավարողների հետ նախ քննարկումներ կազմակերպել, խոհրդատվություն և հնարավոր խախտումները շտկելու հնարավորություն տալ՝ չառաջնորդվելով անմիջապես պատժելու սկզբունքով: Հետևություններ չանելու դեպքում՝ Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակները՝ առանց վերապահումների: Ծառայության պետն ընդգծել է որ տարբերակված մոտեցում չի լինելու, խաղի կանոնները նույնն են լինելու բոլոր տնտեսավարողների համար:
Մարզային կենտրոնների ղեկավարներին հանձնարարել է hաշվառել մարզում գործող սննդի շղթայի օպերատորներին, գնահատել կազմակերպություններն ըստ ռիսկայնության, դիտարկումներ և մշտադիտարկումներ իրականացնել, հատուկ ուշադրություն դարձնել մանկապարտեզների, դպրոցների, մանկական սրճարանների սննդի որակին, մսի վաճառքի կետերում հետևել սանիտարահիգիենիկ պայմաններին, ապահովել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվողականություն շաբաթական կտրվածքով:
Ծառայության ղեկավարը հորդորել է նաև հատուկ ուշադրություն դարձնել սպառողների դիմում-բողոքներին և oպերատիվ արձագանքել բոլորին:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ պետ. Բոլորի համար մոտեցումը հավասար է լինելու
- Գյուղնախարարը՝ ՍԱՊԾ պետին. Ձեր աշխատանքը մշտապես հանրության քննադատության առանցքում է
- Պիպոյանը՝ ՍԱՊԾ պետի փոփոխության մասին
- ՍԱՊԾ նոր պետի անունը հայտնի է
- ՍԱՊԾ պետը ազատվել է պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան