3.2% տնտեսական աճը 2017-ի համար ադեկվատ է. Վարդան Արամյան
«Ես կարծում եմ, որ կառավարության ծրագրից բխող այն միջոցառումները, որոնք նախատեսել են մեկ տարվա ընթացքում իրագործելու համար, և բյուջեով նախատեսված 3.2% տնտեսական աճն անհամապատասխան են»,- այս մասին այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքերով՝ եթե ուզում ենք լուրջ պայքար սկսել ստվերի, կոռուպցիայի դեմ, ինչպես նաև այլ ծրագրեր իրականացնել բիզնեսի աջակցության համար, 3.2 տոկոսը աճը միգուցե խոշոր երկրների համար ազդեցիկ լինի, իսկ փոքր տնտեսություն ունեցող երկրի համար այդ աճը կրելու է գոյատևման բնույթ:
«Դա ինձ համար անհասկանալի է»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Պատգամավորի բնորոշմամբ՝ այս բյուջեի անունը կարելի է դնել ծրագրերի հետաձգման բյուջե:
Ի պատասխան՝ Վարդան Արամյանը նշեց, որ 2017 թ-ի բյուջեն կայունացման բյուջե է: «Մենք չենք կարող միանգամից մի քանի բան թիրախավորել, պետք է մտածես, թե որն է գերական, իսկ գերական տնտեսական աճի համար հենքեր ստեղծելն է : Այդ հենքը մակրոտնտեսական կայունությունն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշին, ապա նախարարի խոսքերով, 3.2% տնտեսական աճը 2017-ի համար ադեկվատ է, սակայն միջնաժամկետ ծրագրերի համար քիչ է: «Դա նշանակում է, որ միջնաժամկետի առումով մեր ամբիցիաները պետք է լինեն շատ ավելի բարձր, քան 3.2 տոկոսն է: Տնտեսական աճն ու մակրոտնտեսական քաղաքականությունը պետք է լինեն իրատեսական, պետք է իրականությունը ճիշտ ներկայացվի, որպեսզի դրա վրա խարխսված հարկաբյուջետային քաղաքականությունը լինի ճիշտ: Ուստի կարծում ենք, որ 3.2 տոկոս տնտեսական աճը ադեկվատ է 2017թ-ի համար»,- ընդգծեց Վարդան Արամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ստվերային տնտեսության ցուցանիշի հետ կապված պատգամավորի և նախարարի տվյալները տարբեր էին
- «Պատերազմ հայտարարեք, եթե ուզում եք ինչ-որ բան անել». Արամ Մանուկյանը՝ ֆինանսների նախարարին
- ԱԺ-ում Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. բյուջեի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին