Բալոտելլի. «Տիտղոս նվաճելու դեպքում ուղղաթիռով կթռչեմ Նիցցայի վրայով»
«Նիցցայի» Հարձակվող Մարիո Բալոտելլին արդեն հիմա գիտի, թե տիտղոս նվաճելու դեպքում ինչպես կնշի հաջողությունը: Թեև մրցաշրջանի ավարտին դեռ բավական ժամանակ կա, սակայն, ինչպես երևում է, Սուպեր Մարիոն չի ցանկանում սպասել: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Երջանիկ եմ «Նիցցայում»: Շատ արագ հարմարվեցի այս հիանալի քաղաքին և թիմին: Այստեղ կան երիտասարդ ֆուտբոլիստներ, հոյակապ մարզիչ և բարենպաստ պայմաններ: Առջևում դեռ շատ խաղեր կան, բայց տիտղոս նվաճելու դեպքում ուղղաթիռով կթռչեմ Նիցցայի վրայով:
Սիրում եմ «Նապոլին» և նեապոլիտացիներին: Իմ աղջիկն այնտեղ է ապրում, սակայն Իտալիա վերադառնալն իմ պլանների մեջ չի մտնում: Մտածում եմ միայն «Նիցցայի» և Ֆրանսիայի մասին»,- նշել է Բալոտելլին:
Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում «Նիցցան» վաստակած 29 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: «Մոնակոն» և ՊՍԺ-ն առաջատարին զիջում են 3 միավորով: Անցկացրած 12 խաղերում Մարիոն դարձել է 6 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում