«Բանանցի» 3 ֆուտբոլիստներ մարզվում են առանձին
Երևանի «Բանանցը» պատրաստվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Գանձասար-Կապանի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, «Բանանցի» 3 ֆուտբոլիստներ` Հակոբ Հակոբյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանն ու Վալտեր Պողոսյանը, աշխատում են մարզադահլիճում, իսկ մնացած ֆուտբոլիստները մարզվում են խաղադաշտում` պատրաստվելով առաջիկա դիմակայությանը:
Հիշեցնենք, որ կապանյան թիմը վաստակած 20 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ Արթուր Ոսկանյանի սաներն ունեն 13 միավոր և նախավերջին տեղում են:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում