Չեռնոգորիայի ընտրանու սայթաքումը Երևանում և ադրբեջանական հեքիաթի ավարտը
Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու հանդիպումներն այս տարի ավարտվեցին: 5-րդ տուրի խաղերն արդեն տեղի կունենան 2017 թ. մարտին:
Ռուսական «Sport-Express»-ն ամփոփել է խաղարկված 4 տուրերի արդյունքները: Խոսելով E խմբի մասին, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, կայքն ընդգծել է լեհերի առավելությունը, ովքեր 10 միավորով գլխավորում են աղյուսակը:
«Չոռնոգորիայի հավաքականը, որը լավ էր մեկնարկել, Ռումինիայից և Դանիայից բերեց 4 միավոր, սակայն սայթաքեց Երևանում: Դրամատիկ խաղում, որտեղ թիմը հաղթում էր 2:0 հաշվով, Չեռնոգորիան բաց թողեց 3 գոլ: Հայերը հաղթական գոլը խփեցին վերջին րոպեին: Մարտին Չեռնոգորիան կմրցի առաջատար Լեհաստանի հավաքականի հետ և հաղթանակի դեպքում պայքարը կսրվի»,- գրված է պարբերականում:
Անդրադառնալով C խմբին, «Sport Express»-ը գրել է, որ ադրբեջանական հեքիաթը կոպտորեն ընդհատվեց Բելֆաստում և որ թիմն ամրության քննությունը չհանձնեց: Կայքը կարծում է, որ 2-րդ տեղի համար կպայքարեն Հյուսիսային Իռլանդիայի և Չեխիայի հավաքականները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում