Ուայտ. «Եթե Քոնորը դիպչի Ձեզ, միանգամից կուղևորվեք երազների աշխարհ»
UFC-ի նախագահ Դեյն Ուայտը խոսել է Ֆլոյդ Մեյվեզերի և Քոնոր Մակգրեգորի հավանական մենամարտի մասին` գործնականում բացառելով այն: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Եթե Քոնորը դիպչի Ձեզ, միանգամից կուղևորվեք երազների աշխարհ: Ֆլոյդը ևս մարդկանց ուղարկում է քնելու, բայց ոչ թե իր հարվածներով, այլ իր մենամարտելու ձևով: Ֆլոյդը Քոնորի վերաբերյալ կարող է ասել այն, ինչ ուզում է, սակայն պետք հարգի նրան, ինչպես և ցանկացած այլ բռնցքամարտիկ:
Մակգրեգորը յուրահատուկ է: Ֆլոյդն անգամ մոտ չէ այն ամենին, ինչ Քոնորն անում է իր մրցակիցների հետ»,- նշել է Ուայտը:
Հիշեցնենք, որ Մեյվեզերը կարիերան ավարտել է 2015 թ.` տոնելով 49 հաղթանակ: Պատասխանելով Մակգրեգորի հետ կայանալիք հավանական մենամարտի մասին հարցին` Ֆլոյդն ասել էր, որ փղերն ուշադրություն չեն դարձնում մրջյունների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում