Մահացել է «Ատլետիկոյի» և Ռումինիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը
45 տարեկան հասակում մահացել է Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Դանիել Պրոդանը: Ֆուտբոլիստի մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
Պրոդանը մարզական կարիերայի մեծ մասն անցկացրել է Բուխարեստի «Ստյաուա» թիմում` մասնակցելով 121 հանդիպման և դառնալով 10 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև իսպանական «Ատլետիկոյում» և շոտլանդական «Ռեյնջերսում»:
Ռումինիայի հավաքականի կազմում նա խաղադաշտ է դուրս եկել 54 անգամ` մեկ անգամ դառնալով գոլի հեղինակ: 1994 թ. ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունում նա ազգային հավաքականի հետ հասել է մինչև քառորդ եզրափակիչ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում