Չիլիացի երկրպագուներին միջնամատ ցույց տալու համար Սուարեսը կարող է որակազրկվել
Աշխարհի 2018 թ. առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական փուլում Չիլիի հավաքականից 1:3 հաշվով կրած պարտությունից հետո Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը միջնամատ է ցույց տվել մրցակից թիմի երկրպագուներին, ինչի համար կարող է որակազրկվել: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Սուարեսի թիմը, որը Էդինսոն Կավանիի գոլից հետո հաղթում էր 1:0 հաշվով, հետագայում 3 գնդակ է ընդունել: Չնայած պարտությանը, Ուրուգվայի հավաքականը շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում` զիջելով միայն Բրազիլիայի հավաքականին: Չիլիի ընտրանին 4-րդն է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում