
Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու.«Ժողովուրդ»
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու։ Ինչպես հայտնի է՝ նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար, ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած, անկուսակցական Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է դիմում գրել իշխող հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով իրեն անդամագրել կուսակցության շարքերը։
ՀՀԿ-ի մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացրել են, որ Վիգեն Սարգսյանը համագումարին ընդառաջ կդառնա Հանրապետական կուսակցության անդամ, ապա համագումարով կընտրվի կուսակցության գործադիր մարմնի անդամ։ Սա կուսակցության բարձրագույն մարմինն է, որտեղ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում և կայացվում են կարևորագույն որոշումներ։