Զինծառառայողների առողջության ու կյանքի ապահովագրության վերաբերյալ օրենսդրական փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Գրանցված 113 պատգամավորներից կողմ քվեարկեց 101-ը, դեմ՝ 3-ը, ձեռնպահ՝ ոչ մեկը: Արդյունքները մի քանիսը ողջունեցին ծափահարություններով: Պատգամավորներից մեկը դժգոհեց, թե իր քվեարկության կոճակը չի աշխատել: Կողմ հաշվեցին 102 ձայն:
Նշենք, որ դեմ քվեարկեցին ՀԱԿ խմբակցությունից Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն» խմբակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը:
Մինչ քվեարկությունը ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց կուլտուրա ունենալ ու նման օրինագծեր ներկայացնելուց առաջ «բանի տեղ դնել» մարդկանց:
«Մի օր առավոտյան սուրճի հրավիրենք, խորհրդակցենք, նոր նման օրինագծեր ներկայացնենք: Ես միայն ցավում եմ, որ այդ կուլտուրան այդպես էլ չի գալիս կառավարության, իշխող մեծամասնության մոտ: Դուք ձեզ հզոր եք կարծում»,-ասաց Բագրատյանն ու ցավ հայտնեց, որ չի մասնակցելու քվեարկությանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը այցելել է հերոսների շիրիմներին ու հասկացել, որ ինքը ճիշտ է
- Վիգեն Սարգսյան. «Ոչ, հնարավոր չեմ համարում, որ այս հարցը լուծվեր բյուջեի ծախսից»
- Ես պլանավորում եմ շատ ավելին վճարել հիմանդրամին, որովհետև հավատում եմ դրան. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյանը՝ Բագրատյանին. Ես պատրաստ եմ Ձեզ հետ երկար ճանապարհ անցնել
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
- Վ. Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան