Քննարկվել է ֆուտզալի գավաթի խաղարկության անցկացման կանոնակարգը
Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ֆուտզալի Հայաստանի առաջնության և «Ֆուտզալ Բիզնես Լիգա» մրցաշարի մասնակից թիմերի ներկայացուցիչների հետ: Այն կազմակերպել էր մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքը: Հանդիպումը ղեկավարել է ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
Նպատակն էր ծանոթացնել թիմերին 2017 թ. սկզբին նախատեսվող ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության մեկնարկին և անցկացմանը: Հանդիպմանը ներկա էին ՀՖՖ Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը, մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը և ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպչական բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին ֆուտզալի գավաթի խաղարկության անցկացման կանոնակարգին, մրցավարների աշխատանքի, հանդիպումների կազմակերպման և տեսագրման, ֆուտբոլիստների գրանցման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում