Խիստ համարձակություն է պետք նայել իրականությանն ուղիղ աչքերով. Արամ Մանուկյան
«Մեր վիճակն իսկապես ծանր է, խիստ համարձակություն է պետք նայել իրականությանն ուղիղ աչքերով, որից հետո համարձակ քայլեր իրականացնել, ստանդարտ լուծումները չեն օգնի»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում 2017 թվականի բուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ Հայաստանում պետական ապարատն ուռճացված է: Համեմատության համար ասաց, որ գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների բյուջետային ֆինանսավորումը 2010 թվականին եղել է 12 միլիարդ դրամ, 2017-ի համար նախատեսվել է շուրջ 22,7 միլիարդ դրամ: Աշխատողների ընդհանուր թիվը 2010-ին եղել է 15-16 հազար, եկող տարվա համար նախատեսված է 18 հազար 300 մարդ:
Ա.Մանուկյանը ասաց, որ Հայաստանում կա 1100 հարկային տեսուչ, որոնք սպասարկում են 80 հազար հայաստանյան կազմակերպություն: Վրաստանում կա 1400 հարկային տեսուչ, սպասարկում են 413 հազար կազմակերպության:
«Իմ խնդիրը այն չէ, որ պետք է կրճատեք այս մարդկանց: Ամենևին: Պետական մտածողության մարդ եմ: Եթե կրճատենք, արտագաթը կավելանա: Կա մեկ այլ լուծում: Պետք է գնաք այլ ճանապարհով՝ավելացնեք մուտքերը, քանի որ մեր մարտահրավերը լրիվ այլ տեղ է: Այս մարդիկ կան, ավելանում ենք, նրանց սպասարկողն ու կերակրողն է պակասում: Տարեկան 50 հազարով պակասում է այն դաշտը, որը պահում է այս ապարատը»,- նշեց պատգամավորը:
Ա.Մանուկյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2014-ին Հայաստանում Նոր տարվա համար մանր առևտրաշրջանառությունը կազմել է 221 միլիարդ դրամ, 2015-ին 18 տոկոսով պակասել է և կազմել 178 միլիարդ դրամ:
«Այս տարի շատ ավելի տխուր է, գրեթե ամեն ամիս 4 տոկոսով մանր առևտուրը պակասում է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Մելքումյան. Բյուջեում առկա ցուցանիշները ցույց են տալիս, որ կառավարությունը ձախողել է իր ծրագիրը
- Արցախին կտրամադրվի 47.4 մլրդ դրամ բյուջետային վարկ
- ԿԲ-ի եզրակացությունը՝ 2017թ-ի բյուջեի նախագծի մասին
- ԱԺ-ում Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. բյուջեի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին