Վահրամ Բաղդասարյան. «պարտադիր» բաղադրիչը քննարկման առարկա է
Զինծառայողների առողջության ու կյանքի փոխհատուցման համար 1000 դրամ տրամադրելու մասին օրինագծում «պարտադիր» բաղադրիչը քննարկման առարկա է,- ԱԺ-ում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Այդ հարցը պետք է նայել, որովհետև, իրոք, ստիպողաբար ոչինչ չի կարելի անել: Կա նման առաջարկություն, բոլոր առաջարկությունները քննարկվելու են»,-ասաց ՀՀԿ-ական գործիչը:
Նա զարմանալի է համարում, որ նման առաջարկությանը դեմ քվեարկողներ են եղել: Դեմ քվեարկողներին Բաղդասարյանը հորդորում է՝ պետք չէ արդարանալ:
«Ոչինչ, մեր հանրությունը ներողամիտ է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախագծին դեմ էին քվեարկել Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը:
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի հայտնի ելույթի այն հատվածը, որ բանակի փող գողացողներին աստված կպատժի:
«Ես հորդորել եմ, նորից եմ հորդորում, որ մենք բոլոր գործերը չպետք է թողնենք Աստծո վրա: Եթե կան նմանատիպ դեպքեր, դրանք պետք է բացահայտեն իրավապահ մարմինները: Բնականաբար, յուրաքանչյուր հավատացյալ մարդ իրավունք ունի հղում կատարելու Աստծուն»,-ասաց Սարոյանի կուսակից ընկերը:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառառայողների առողջության ու կյանքի ապահովագրության վերաբերյալ օրենսդրական փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ
- Վիգեն Սարգսյանը այցելել է հերոսների շիրիմներին ու հասկացել, որ ինքը ճիշտ է
- Փաշինյանը կողմ կքվեարկի նախագծին
- Բոլորս գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն է. Սեյրան Սարոյան
- Վիգեն Սարգսյան. «Ոչ, հնարավոր չեմ համարում, որ այս հարցը լուծվեր բյուջեի ծախսից»
- Վիգեն Սարգսյանը՝ Բագրատյանին. Ես պատրաստ եմ Ձեզ հետ երկար ճանապարհ անցնել
- Վ. Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին