Տարբեր կուսակցություններից Խաչատուր Սուքիասյանին առաջարկել են մասնակցել ընտրություններին
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին տարբեր կուսակցություններից առաջարկել են մասնակցել հաջորդ տարի գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին գործարարը ասել է «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում:
«Բայց ինձ մոտ 50/50, 60/40 է, գնա՞մ ընտրությունների, թե՞ այս կյանքով ապրեմ: Շատերը չեն հավատում, բայց իրոք շատ-շատ եմ մտածում՝ արդյոք արժի ես գնամ Ազգային ժողով, թե ոչ: Բայց մոտավորապես պատկերացում ունեմ, եթե համաձայնեմ գնալ ինչ կարգի կառույցների հետ կհամագործակցեմ», -ասել է Սուքիասյանը:
Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է ասել, թե դրանք ո՞ր կուսակցությունները կարող են լինել:
«Այդ կառույցները կարող են լինել ընդդիմությունից: Ես ինձ միայն ընդդիմադիր դաշտում եմ տեսնում: Ցանկացած երկիր, որն ուզում է, որ իր ինստիտուտները աշխատեն, պետք է ունենա բավականին լուրջ ընդդիմություն, որը պետք է հակակշիռ լինի, որ ունենանք զարգացում: Դա պետք է գիտակցի նաև իշխանությունը: Նոր որակ է պետք՝ ցանկացած իշխանավոր պետք է լինի ընդդիմության խոշորացույցի տակ»,- ասել է Սուքիասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան