Ստամբուլում ցուցադրվելու է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմը
Ստամբուլում՝ Հայկական մշակույթի և համերաշխության միության սրահում, այսօր կկայանա կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմը: Միջոցառման ընթացքում ելույթ կունենա Ստամբուլի Մարմարա համալսարանի գիտաշխատող Օնուր Այթաչը: Այս մասին տեղեկացնում է «Բիանետ» կայքը:
Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը Panorama.am-ին ասաց, որ տեղյակ չէ այդ ցուցադրությունից, միաժամանակ հավելեց. «Նորմալ է: Ուրախ ենք՝ ինչքան ցույց տան, մեր օգուտն է»:
Նա նշեց, որ 1989 թվականին այս ֆիլմի համար Ս. Փարաջանովը Ստամբուլի միջազգային կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի:
«Ֆիլմը ստեղծված է մուսուլմանական թեմայի վրա: Փարաջանովն արեց այս ֆիլմը՝ ասելու, որ ժողովուրդները չեն կարող իրար ատել»,- հավելեց Զ.Սարգսյանը:
Ֆիլմը նկարահանել է «Վրացֆիլմ» ընկերությունը Բաքվում և Շեքիյում։: «Աշուղ Ղարիբ»-ը թողարկվել է 1988-ին։ Այն նվիրված է Անդրեյ Տարկովսկու հիշատակին, հիմնված է Միխայիլ Լերմոնտովի համանուն հեքիաթի մշակման վրա։ Օպերատորն է Ալբերտ Յավուրյանը:
Ֆիլմն աղքատ պոետ Ղարիբի հազար ու մի օր տևող ճանապարհորդության մասին է: Աշուղ Ղարիբն անցնում է փորձությունների միջով, որպեսզի գումար վաստակի իր սիրելիի հետ ամուսնանալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին