Դպրոցականներն այցելել են «Բանանց»
«Բանանցի» ֆուտբոլիստների «Մխիթար Սեբաստացի» անվան կրթահամալիր այցից հետո դպրոցականները պատասխան այցով հյուրընկալվել են «Բանանցում»` անակնկալներով լի օր անցկացնելով:
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, առաջին անակնկալը մատուցել է մանկապատանեկան մարզիչ Արսեն Պետրոսյանը, ով երեխաներին «տաքացրել» է զվարճալի վարժություններով: Ապա փոքրիկ ֆուտբոլասերները շրջել են ակումբի տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին, մարզասրահում հանդիպել վնասվածքից վերականգնվող Հակոբ Հակոբյանին, ապա դիտել են «Բանանցի» մարզման վերջին րոպեները:
Մարզումից հետո նրանք շփվել են ֆուտբոլասերների, ապա «Բանանցի» ֆուտբոլիստներ Կլաուդիո Տոռեխոնի, Վլատկո Դրոբարովի, Վահագն Այվազյանի և Ստեփան Ղազարյանի հետ` նրանց ուղղելով տարատեսակ հարցեր: Դպրոցականներին ամենաշատը հետաքրքրել է, թե որ տարիքում պետք է սկսել ֆուտբոլով զբաղվել, որ ոտքով կարելի է ամենաուժեղ հարվածը կատարել և թե ինչպես անել, որ չվախենալ հակառակորդից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում