Մրցումային առաջին օրը հաջող էր Նարեկ Հովհաննիսյանի համար
Սանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից հաջող մրցելույթներ է ունենում 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 1/32-րդ փուլում Հովհաննիսյանն առավելության է հասել Թաիլանդը ներկայացնող Անան Տոնկրատոկիի նկատմամբ: Նրա հաջորդ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:
64 կգ քաշային Տոնի Գալստյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը պարտվել են համապատասխանաբար հնդիկ Անշիշին ու Գերմանիան ներկայացնող Արտուր Մեմբերգին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին տեղի կունենան 1/16 փուլի մենամարտերը. պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ևս 3 ներկայացուցիչները. 49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսի, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը` լատվիացի Արտուրա Ժինկովսկիի, իսկ 56 կգ քաշային Վահե Բադալյանը` ԱՄՆ-ն ներկայացնող Մարկ Կաստրոյի հետ:
Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, պայքարը կսկսի 1/8 փուլից: Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Հունի Ջաստիա(Ավստրիա)-Ալիշեր Դուստով (Ուզբեկստան) զույգի հաղթողը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում