Մարզչի աղջկա պատճառով «Գրեմիոն» եզրափակիչ խաղը կանցկացնի առանց հանդիսականի
«Գրեմիոյի» գլխավոր մարզիչ Ռենատո Գաուշոյի աղջկա` Կարոլին Պորտալուպիի պատճառով ակումբը ենթարկվել է տույժի, ինչպես նաև խիստ զգուշացում ստացել: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Բանն այն է, որ Բրազիլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Կրուզեյրոյի» նկատմամբ 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո 22-ամյա Կարոլինը հոր հետ միասին վազել է խաղադաշտ:
Նման անթույլատրելի արարքի համար ակումբը տուգանվել է 7000 ֆունտ ստեռլինգով և «Ատլետիկո Մինեյրոյի» հետ կայանալիք եզրափակիչ հանդիպումը ստիպված է անցկացնել առանց հանդիսականների:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում