Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը նույն թիմից են
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, իսկ նրա սան Էդեն Ազարը ստացել է լավագույն ֆուտբոլիստի կոչումը: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Հոկտեմբեր ամսին լոնդոնյան ակումբը տարել է 4 հաղթանակ («Հալ Սիթի» 2-0, «Լեսթեր» 3-0, «Մանչեսթեր Յունայթեդ» 4-0, «Սաութհեմփթոն» 2-0):
11-րդ տուրից հետո «Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը` մեկ միավորով զիջելով առաջատար «Լիվերպուլին»: 12-րդ տուրում «Չելսին» արտագնա խաղում կմրցի «Միդլսբրոյի» հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում