Վենգեր. «Չէի ցանկանա խաղը մարզիչների դիմակայություն դարձնել»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, խոսելով Անգլիայի առաջնության հերթական տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղի մասին, ընդգծել է, որ չի ցանկանա հանդիպումը երկու մարզիչների դիմակայություն դարձնել: Այս մասին տեղեկացնում է «London Evening Standard»-ը:
«Իհարկե, կսեղմեմ Մոուրինյոյի ձեռքը: Ես հարգում եմ Պրեմիեր լիգայի համար շատ կարևոր այդ արարողությունը: Իմ 20 տարվա կարիերայում ես հաղթել եմ աշխարհի բոլոր մարզիչներին: Չէի ցանկանա խաղը մարզիչների դիմակայություն դարձնել: Դա ակումբների դիմակայություն է: Հանդիսատեսին հետաքրքրում է խաղի որակը, այլ ոչ թե վեճերը»,- նշել է Վենգերը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում