ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանին հասկացրել են, որ դեմ են նրա որդու առաջադրմանը. «Ժամանակ»
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ չի մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին, սակայն, «Ժամանակ»-ի տեղեկություններով Աբրահամյանը Հայաստանում է։ Թերթին հաջողվել է պարզել, որ Հովիկ Աբրահամյանը որոշել է ռեյտինգային կարգով Արարատում ՀՀԿ-ից առաջադրել որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին։ ՀՀԿ-ում այս նախաձեռնությանը դեմ են։
«Հովիկ Աբրահամյանին կուսակցությունում հասկացրել են, որ կողմ կլինեն, եթե Արարատից հենց ինքը՝ Արգամիչն առաջադրվի։ ՀՀԿ-ի թերթի աղբյուրները վստահ են, որ եթե նրան հաջողվի որդուն բերել ԱԺ, նրա ջանքերը կուղղվեն 2017-ի Երևանի ավագանու ընտրություններում Արգամ Աբրահամյանին Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորելու աշխատանքներին»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա