Թուրքիայում 103 դասախոս է ձերբակալվել
Ստամբուլի Յիլդիզ համալսարանի 103 դասախոս է ձերբակալվել: Նրանց կասկածում են Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: Ոստիկանությունը համալսարանում օպերացիա է իրականացնում: Հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցավ զինված հեղաշրջման փորձ: Հիմնական գործողությունները տեղի ունեցան Անկարայում ու Ստամբուլում: Զոհվեց 240 քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ ստացան վնասվածքներ: Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենին հեղաշրջման փորձի համար, ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել նրան:
Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով կալանավորվել է 32 հազար մարդ, 70 հազար պետական ծառայող ազատվել է աշխատանքից:
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի թուրք զինվորական ապասատարան է խնդրել Գերմանիայում
- Ստամբուլահայ կոմպոզիտոր Խրիմյանը քայլերգ է գրել հեղաշրջման փորձի մասին
- Շտայնմայեր․ Հետաքննություններն անհրաժեշտ են Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո
- Չավուշօղլու․ 23 տարի ամուսնացած եմ և առաջին անգամ կինս ինձ սպառնացել է հեղաշրջման փորձից հետո
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ավելի քան 60 հազար մարդ է ազատվել աշխատանքից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան