«Աշտարակ կաթ»-ի փակվելը խնդիրներ է առաջացրել շուկայում
«Աշտարակ կաթ» ընկերությունը, որը կաթնամթերքի շուկայում ունի մեծ մասնաբաժին, այսօր հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում, ունի գյուղացիական տնտեսություններին կուտակած պարտքեր,-կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Նա նշել է, որ «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով խնդիրներ են առաջացել և հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի մթերումների գործընթացը չընդհատվի, ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացիները չտուժեն»:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Մակարյանը հավելել է, որ խնդիրն ունի շուտափույթ լուծման կարիք, քանի որ այն ժամանակին չկարգավորելու դեպքում հաջորդ տարվա գարնան և ամռան ամիսներին կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ կարող են առաջանալ մթերման հետ կապված լուրջ խնդիրներ:
Միաժամանակ նա հորդորել է լրացուցիչ քանակի մթերումներ իրականացնելիս թույլ չտալ գնի նվազեցում:
Ըստ աղբյուրի, հանդիպման մասնակիցները տեղեկացրել են, որ իրենց ընկերությունները պատրաստ են իրականացնել լրացուցիչ մթերումներ` կաթի ավելցուկից հարկ եղած դեպքում չոր կաթի կամ պանրի արտադրություն կազմակերպելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիննախը տուգանել է «Աշտարակ կաթ»-ի գլխավոր տնօրենին
- «Աշտարակ կաթ»-ը գյուղացիներից մթերված կաթի գումարը սկսել է վճարել
- «Աշտարակ կաթ»-ում չգիտեն, երբ կարող են մարել գյուղացիների պարտքերը
- «Աշտարակ կաթ»-ը կաթի դիմաց չի վճարել գյուղացիներին
- «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատերն աշխատանքից ազատել է իր փեսային
- «Աշտարակ կաթ»-ի նախկին իրավախորհրդատուն մեղադրում է ընկերության սեփականատիրոջը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին