Արտեմ Ասատրյան. 2017-ին նախատեսում ենք իրականացնել սոցանապահովության գնահատման մեթոդաբանության արմատական վերանայում
2017-ի բյուջեով սոցիալական ապահովության ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար նախատեսված է հատկացնել մոտ 409 մլրդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 7.6 տոկոսը: ԱԺ-ում արտահերթ ելույթում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Պետական բյուջեով նախատեսված ծախսերի շուրջ 30 տոկոսն ուղղված է սոցիալական պաշտպանության ոլորտին»,-ասաց նախարարը:
Հիմնական ծախսերն ուղղված են կենսաթոշակների վճարմանը՝ 251 մլրդ դրամ, 7 տեսակ նպաստների վճարմանն ուղղվում է շուրջ 84 մլրդ դրամ, պատվովճարների, պարգևավճարների համար՝ 12 մլրդ դրամից ավելի, ավանդների փոխհատուցմանը՝ ավելի քան 1 մլրդ դրամ:
«Այսինքն՝ հատկացված միջոցների ճնշող մեծամասնությունը վերաբերում է դրամական վճարումներին, և երբ խոսք է գնում որևէ ծրագրում ՝ կենսաթոշակ, նպաստներ , ավելացման մասին, մի բան հստակ պետք է ի նկատի ունենալ. նույնիսկ շատ փոքր ավելացումը բերում է շատ մեծ գումարների անհրաժեշտության»,-ասաց նախարարը:
Ա. Ասատրյանի խոսքով, իրենց գերակայությունն այս ու այլ միջոցների՝ առավել հասցեական ուղղելն է, աղքատության գծից ցածր գտնվող քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման ուղղված աշխատանքների ապահովումը:
«Մեր հիմնական գերակայությունների մեջ է նաև այն, որ 2017-ին նախատեսում ենք իրականացնել սոցանապահովության գնահատման մեթոդաբանության արմատական վերանայում»,-ասաց նախարարը՝ նշելով, որ հիմքում դնելու են հետևյալ սկզբունքը՝ աշխատունակ անձանց համար իրականացվելու են զբաղվածության ծրագրեր, իսկ սոցիալական աջակցության ծրագրերը պետք է ուղղվեն անաշխատունակ քաղաքացիներին:
Հարակից հրապարակումներ`
- Առանց եռակողմ համաձայնության, չենք կարողանալու փրկել գյուղատնտեսությունը. Ի.Առաքելյան
- Մելքումյան. Բյուջեում առկա ցուցանիշները ցույց են տալիս, որ կառավարությունը ձախողել է իր ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին