Մասուդ Քարբասիան. Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Եվրասիական տնտեսական միությանը
Իրանը Հայաստանի միջոցով կարող է մուտք գործել Եվրասիական տնտեսական միության շուկա,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանը կատարած այցի շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարին, համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանն ու կաշխուժացնի տնտեսական կապերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան