Սուղ ֆինանսների պայմաններում բնակչությանն որակյալ բուժօգնություն ապահովելու նպատակով կարվի ամեն հնարավորը. նախարար
«2017 թվականի բյուջեի նախագծով առողջապահությանը հատկացվում է 85 միլիարդ 772 միլիոն դրամ: 2016-ի բյուջեի նկատմամբ շեղումը կազմում է 3 տոկոս, առավելապես նվազել են Համաշխարհային բանկի վարկային ծրագրերը»,-Ազգային ժողովի արտահերթ նիստում 2017 թվականի բուջեի նախագծի քննարկման ժամանակ ունեցած արտահերթ ելույթում ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նրա խոսքով՝ ոլորտի կազմակերպիչների առանջնահերթ խնդիրն է եղած միջոցներն առավել նպատակային և արդյունավետ ծախսելը, բայց երբեք չպետք է լինի ի հաշիվ բուժօգնության ծառայությունների որակի, ծրագրային ուղղությունների ապահովման, ինչպես նաև ծառայությունների մատչելիության հաշվին:
«Նոր մոտեցումների, ծրագրերի շնորհիվ նախատեսվող ֆինանսական սուղ միջոցների պայմաններում բնակչությանը որակյալ բժշկական օգնություն ապահովելու նպատակով կարվի ամեն հնարավորը»,- նշեց Լ. Ալթունյանը:
Նախարարը ներկայացրեց 2017 թվականի գերակա խնդիրները՝ առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության, հասանելիության ապահովման շարունակական աշխատանքները, կանխարգելիչ բժշկության համակարգի շարունակական զարգացումը, դեղերի պատշաճ արտադրման գործառույթների՝ JMP ստանդարտների ներդրման շարունակական ապահովումը, օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և պացիենտների վարման գործելակարգերի տեղայնացումն ու ներդրումը, էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի աստիճանական ներդրումը:
Լ. Ալթունյանի խոսքով՝ բյուջետային միջոցների 78 տոկոսը նախատեսված է արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների համար:
Առողջապահության նախարարի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Արտեմ Ասատրյան. 2017-ին նախատեսում ենք իրականացնել սոցանապահովության գնահատման մեթոդաբանության արմատական վերանայում
- Խիստ համարձակություն է պետք նայել իրականությանն ուղիղ աչքերով. Արամ Մանուկյան
- Առանց եռակողմ համաձայնության, չենք կարողանալու փրկել գյուղատնտեսությունը. Ի.Առաքելյան
- Մելքումյան. Բյուջեում առկա ցուցանիշները ցույց են տալիս, որ կառավարությունը ձախողել է իր ծրագիրը
- ԱԺ-ում Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. բյուջեի նախագիծը
- Պետք է հստակեցնենք առաջնահերթությունները. Լևոն Ալթունյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին