Ինչու պետք է ռուս զբոսաշրջիկներն անհապաղ գնան Հայաստան
«Լենտա.ռու»-ն հրապարակել է Հայաստանի գեղատեսիլ վայրերի լուսանկարները, հիշեցրել, որ նախորդ շաբաթ Հայաստանը խոստացել է ռուսաստանցիների մուտքը թույլ տալ ներքին անձնագրերով:
«Այդ նորամածությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ երկրի ճանաչելիության առումով, որն առանց այդ էլ վերջին տարիներին ընդգրկվում է տուրիստական առավել պահանջված ուղղությունների ցանկում»,-գրում է աղբյուրը, ավելացնելով, որ Երևան այցելող զբոսաշրջիկներն այստեղ չեն տեսնի Բաքվի փայլը, Թբիլիսիի կոլորիտը, սակայն հայերը հյուրընկալությամբ հարևաններին չեն զիջում:
Այն հիշեցնում է, որ բյուջետային ավիաընկերություն հանդիսացող «Պոբեդա»-ն թռիչքներ է իրականացնում դեպքի Հայաստան, ինչի արդյունքում տոմսեր կարելի է ձեռք բերել 3-5 հազար ռուբլիով. «Օգտվեք առիթից, հավաքեք ճամպրուկները, իսկ «Լենտա.ռու»-ն կպատմի, թե ինչ պետք է անպայման տեսնել Հայաստանում»:
Խոր Վիրապ եկեղեցուց բացվում է հայկական Արարտ լեռան լավագույն տեսարանը: Լեռն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում: Աստվածաշնչի համաձայն, հենց Արարատի ստորոտին է հանգրվանել Նոյի տապանը:
«Մայր Հայաստան» հուշարձանը Երևանում կանգնեցվել է Հայրենական պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի առթիվ: Արձանի բարձրությունը 54 մետր է:
Երևանում հեշտությամբ մոլորվում ես հին փողոցներում: Ի տարբերություն Թբիլիսիի, այստեղ այնքան էլ շատ հին փողոցներ չեն պահպանվել, սակայն փորագրված պատշգամբներով փայտե տներ դեռ հնարավոր է գտնել:
Հանրապետության Հրապարակը խորհրդային ճարտարապետության գլուխգործոցներից է, Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցվել է 1926 թվականին: Հրապարակում տեղակայված են Կառավարության տունը, նախարարությունների շենքը, «Մարիոթ Արմենիա»-ն, Կապի թանգարանը: Դրանք միասնական ճարտարապետական համալիր են կազմում: Ցանկացած տաքսիստ խորհուրդ է տալիս գնալ հրապարակ գոնե միայն երգող գունավոր շատրվանների համար:
Աղբյուրը պատմում է նաև հայկական լավաշի ստեղծման, Գառնու տաճարի, Տաթևի եկեղեցու, Սևանա լճի, Կասկադ համալիրի, Վերնիսաժի, Ծիծեռնակաբարդի, Փարաջանովի տուն-թանգարանի, Կաթողիկոսի նստավայրի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ներքին անձնագրով ռուսներին Հայաստան գալու թույլտվությունը կթեթևացնի մարդկանց կյանքը. Գագիկ Եգանյան
- Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը մոտենում է 1 միլիոնի
- «Ճանապարհները գտնվում են շատ ահավոր վիճակում, տուրիստներին բերում ենք և ամաչում»
- Առաջին անգամ խոսվելու է կրոնական տուրիզմի մասին. Վրույր Փենեսյան
- Նունե Մանուկյան. Հայաստանի պոտենցիալը էկոտուրիզմն է
- Զարմանալի փաստեր Հայաստանի մասին. «The telegraph»-ի անդրադարձը
- Հունաստանի դեսպան. Վստահ եմ, որ շատ շուտով Հայաստանը կդառնա տուրիզմի երկիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան