Հնդկաստանի բնակիչներն ԱԳ նախարարին առաջարկում են իրենց երիկամը ՝ փոխպատվաստման համար
Հնդկաստանում օգտատերերը զանգվածաբար հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ նվիրաբերել իրենց երիկամն երկրի արտաքին գործերի նախարարին: Սա այն բանից հետո, երբ նա Թվիթերում գրել է, որ անալիզներ է հանձնել և պատրաստվում է օրգանի փոխպատվաստման: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
54-ամյա ԱԳ նախարար Սուշմա Սվարաջը հիվանդ է շաքարային դիաբետով: Նոյեմբերի սկզբին հոսպիտալացվել էր: Երբ օգտատերերն իմացել են երիկամի փոխպատվաստման մասին, անմիջապես արձագանքել են՝ թողնելով իրենց հեռախոսահամարները:
Բի-Բի-Սի-ն կապ է հաստատել օգտատերերից 24-ամյա ինժեների հետ. «Ես շատ երջանիկ մարդ եմ, որովհետև ես կարող եմ առաջարկել իմ երիկամը տիկին Սվարաջին: Նա այնքան շատ բան է արել Հնդկաստանի քաղաքացիների համար՝ և երկրի ներսում, և սահմաններից դուրս: Նա նույնիսկ կիրակի օրերին է բացում նախարարությունը, որպեսզի աշխատի մեզ համար»,- ասել է Շարման:
Նախարարը որևէ մեկին որոշակի չի պատասխանել, բայց գրել է Թվիթերում, որ շնորհակալ է իր բոլոր ընկերներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում