Մելքումյան. Բյուջեում առկա ցուցանիշները ցույց են տալիս, որ կառավարությունը ձախողել է իր ծրագիրը
«Այս բյուջեն իր ցուցանիշներով ու նպատակադրումներով չի համապատասխանում որոշ ժամանակ առաջ ներկայացված կառավարության ծրագրից բխող արդյունքներին»:
ԱԺ արտահերթ նիստում անդրադառնալով ԱԺ-ում երեկանից քննարկվող 2017 թ. պետական բյուջեի նախագծին՝ նման կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:
«Առանձին ունենք ծրագիր և առանձին ունենք բյուջե: Ոչ մի կապ չունեն իրար հետ, դրա համար ես սա որակել եմ մեր ծրագրերի հետաձգման բյուջե»,-ասաց Մելքումյանը:
Նա հիշեցրեց, որ 2017-ի համար նախատեսվածում է 3.2 տոկոս տնտեսական աճ:
«Փոքր տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ ամեն ինչ նստած է տրանսֆերտների վրա, և մենք ունենք 840 մլն դոլարի կրճատում, 3.2 տոկոս աճն ընդամենը գոյատևման աճ է, զարգացման որևէ նշույլ չկա»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով, բյուջեի նախագծում առկա ցուցանիշները ցույց են տալիս, որ կառավարությունը 5 տարվա ընթացքում հիմնականում ձախողել է իր ծրագիրը: Դրա համար նա մեղադրում է քաղաքական մեծամասնությանը, ով շարունակ լռել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան