Մերլին Մոնրոյի զգեստը վաճառվել է 4,8 միլիոն դոլարով
Հոլիվուդյան արտիստ Մերլին Մոնրոյի (1926-1962 թթ.) զգեստը, որով նա ելույթ է ունեցել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու ծննդյան արարողությանը, Լոս Անջելեսում Julien's Auctions տան կողմից կազմակերպված աճուրդում, վաճառվել է 4,8 միլիոն դոլարով: Նախապես այն գնահատվել էր 3 միլիոն դոլար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Զգեստը պատվիրվել էր ֆրանսիացի դիզայներ Ժան Լուին: Ջոն Քենեդու 45-ամյակին՝ 1962 թվականի մայիսի 19-ին, Մերլին Մոնրոն այս զգեստով բեմից կատարել է «Happy Birthday to You» երգը:
Աճուրդում նաև Մոնրոյի այլ իրեր են ներկայացված՝ հագուստներ, կոստյումներ, զարդեղեն, կահույք, անձնական լուսանկարներ և աստղի ստորագրությամբ բացիկներ:
Շատ կոլեկցիոներներ են սովորաբար ցանկանում ձեռք բերել Մերլին Մոնրոյի հետ կապ ունեցող իրեր: Դրանց արժեքն աճուրդներում հասնում է միլիոնավոր դոլարների:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան