Իրավիճակը Հայաստանում այսպես է լինելու, քանի դեռ չկա արդյունաբերություն. Ն.Փաշինյան
«Հայաստանում վերջին 10-12 տարիներին 5-6 կառավարություն է փոխվել, բայց տնտեսական մոդելն, ըստ էության չի, փոխվել»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում 2017 թվականի բուջեի նախագծի քննարկմանն ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ տնտեսական մոդելը կառուցված է հետևյալի վրա. «Մեր ընդերքն արտահանենք, մեր քաղաքացիներին ուղարկենք խոպան, որպեսզի նրանք այնտեղից տրանսֆերտ ուղարկեն և այս երկու սուբյեկտների, գործարքների արդյունքում առաջացած գումարները շրջանառենք տեղում: Քանի դեռ այս տնտեսական մոդելն է գործում, պարզ է, որ Հայաստանի տնտեսությունը կախված է լինելու արտաքին շոկերից: Իրավիճակը Հայաստանում այսպես է լինելու, քանի դեռ չկա արդյունաբերություն»:
Ն. Փաշինանն ասաց, որ պետք է Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը լրջորեն զարգացնել, ինչը կնպաստի նաև տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը, կստեղծվեն աշխատատեղեր:
Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Սուղ ֆինանսների պայմաններում բնակչությանն որակյալ բուժօգնություն ապահովելու նպատակով կարվի ամեն հնարավորը. նախարար
- Արտեմ Ասատրյան. 2017-ին նախատեսում ենք իրականացնել սոցանապահովության գնահատման մեթոդաբանության արմատական վերանայում
- Խիստ համարձակություն է պետք նայել իրականությանն ուղիղ աչքերով. Արամ Մանուկյան
- Առանց եռակողմ համաձայնության, չենք կարողանալու փրկել գյուղատնտեսությունը. Ի.Առաքելյան
- Մելքումյան. Բյուջեում առկա ցուցանիշները ցույց են տալիս, որ կառավարությունը ձախողել է իր ծրագիրը
- ԱԺ-ում Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. բյուջեի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին