Առ այսօր կրճատվել է 791 ծառայողական մեքենա. Վաչե Գաբրիելյան
«Ազգային ժողովում քննարկումների ընթացքում պատգամավորների կողմից արծարծված թեմաները, ըստ էության, տեղ են գտել, շարունակաբար տեղ են գտնելու կառավարության ծրագրերում»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում 2017 թվականի բուջեի նախագծի քննարկմանն ունեցած արտահերթ ելույթում ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ նոր ստեղծվող ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն առավել մանրամասն մշակելու է ծրագրեր, որոնք նպաստելու են արտահանման խթանմանը, գիտության և արդյուաբերության ինտեգրմանը, աշխատատեղերի ավելացմանը:
«Խիստ կարևորում եմ նայել բյուջեին որպես մեծ իներցիայով փաստաթուղթ, որը կարողացել է լավագույն շեշտադրումները, պահպանողականության առումով, պահպանել, միաժամանակ դնել էական շեշտադրումներ պարտքի կայունության, հարկային եկումուտների ավելացման, սոցիալական ծախսերի պաշտպանվածության վերաբերյալ, միաժամանակ կառավարության գործողություններում, որոնք ունեն խիստ հստակ և որոշակի ժամկետներ, ձեռարկել այն միջոցառումները, որոնց վերաբերյալ պատգամավորները խոսում են»,- ասաց նախարարը:
Վ. Գաբրիելյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում պետական ապարատի կրճատման, ծախսերի կրճատման ուղղությամբ:
«Պետական ապարատում առ այսօր կրճատվել է 791 ծառայողական մեքենա: Փոքր թիվ չէ: Իհարկե, դրանց մեջ եղել են մեքենաներ, որոնք չէին օգտագործվում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իրավիճակը Հայաստանում այսպես է լինելու, քանի դեռ չկա արդյունաբերություն. Ն.Փաշինյան
- Սուղ ֆինանսների պայմաններում բնակչությանն որակյալ բուժօգնություն ապահովելու նպատակով կարվի ամեն հնարավորը. նախարար
- Արտեմ Ասատրյան. 2017-ին նախատեսում ենք իրականացնել սոցանապահովության գնահատման մեթոդաբանության արմատական վերանայում
- Խիստ համարձակություն է պետք նայել իրականությանն ուղիղ աչքերով. Արամ Մանուկյան
- Առանց եռակողմ համաձայնության, չենք կարողանալու փրկել գյուղատնտեսությունը. Ի.Առաքելյան
- Մելքումյան. Բյուջեում առկա ցուցանիշները ցույց են տալիս, որ կառավարությունը ձախողել է իր ծրագիրը
- ԱԺ-ում Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. բյուջեի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան