Կասիլյաս. «Ամենանյարդայինն աշխարհի առաջնության եզրափակիչն է»
Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է այն մասին, թե ինչպես է հաղթահարում սթրեսը, ինչպես նաև նշել է, թե որ հանդիպումներնեն առավել նյարդային: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Յուրաքանչյուր խաղից առաջ փորձում եմ մտովի պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ և թե ես ինչ կանեմ խաղադաշտում, ուստի բուն հանդիպումների ժամանակ ավելի հեշտ է որոշումներ կայացնելը:
Ամենանյարդային հանդիպումները` դրանք եզրափակիչներն են, որոնցում բախտ եմ ունեցել հաճախակի հայտնվել: Ցանկացած նման դիմակայություն ունի իր յուրահատուկ լարվածությունը: Այդ առումով` ամենալարվածը աշխարհի առաջնության եզրափակիչն է, քանի որ խաղասեղանին դրված է ամեն ինչ»,- նշել է Կասիլյասը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում