Կարեն Ավագյանի եղբոր մոտ ֆինանսական չարաշահումներ են արձանագրվել.«ՉԻ»
«Չորրորդ իշխանության»-ը հայտնի է դարձել, որ ԿԳ նախարարությունը մեծամասշտաբ ֆինանսական ստուգումներ է իրականացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։
«Նշենք, որ համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն է՝ Արթուր Ավագյանը։ Ինչպես հայտնի է, Երևանի պետական բժշկական համալսարանում, որտեղ ևս որոշ դերակատարում ունի Կարեն Ավագյանը, լուրջ չարաշահումներ էին հայտնաբերվել։ Ըստ երևույթին ԿԳ նախարարությունը ցանկանում է երիտասարդ Կարեն Ավագյանի սանձերը քաշել և բազմապրոֆիլ ստուգումներ անցկացնել նրա հետ առնչություն ունեցող բուհերում»։
Թերթի տեղեկություններով, արդեն իսկ բազմաթիվ չարաշահումներ են արձանագրվել Բրյուսովում, որոնք թույլ է տվել ֆինանսական մասի պատասխանատու Արթուր Ավագյանը։ Կազատեն նրան ստանձնած պաշտոնից, թե ոչ, ժամանակը ցույց կտա, ինչպես նաև ժամանակը կհստակեցնի՝ Կարեն Ավագյանը դեռ ազդեցություն ունի՞ ՀՀԿ-ում, թե ոչ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան