Հայաո Միյաձակին նկարահանելու է ևս մեկ լիամետրաժ անիմացիոն ֆիլմ
Օրերս հանրահայտ ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակին հաղորդել է, որ, իր կարիերայի ավարտից երեք տարի անց, ծրագրում է վերադառնալ լիամետրաժ անիմացիոն ֆիլմի նկարահանումներին: Այս մասին հայտնում է showasia.ru կայքը:
Վերջին շրջանում ռեժիսորը աշխատում էր կարճամետրաժ «Kemushi no Boro» («Թրթրուկ Բորո») CG-մուլտֆիլմի վրա Ghibl թանգարանի համար, որի գաղափարը հղացել էր դեռ 20 տարի առաջ:
Իր որոշումը նա բացատրել է նրանով, որ բավարարված չի եղել իր պատմության համար կարճամետրաժ ֆորմատով: Արդյունքում, նա օգոստոսին առաջարկել է ստեղծել «Kemushi no Boro» լիամետրաժ մուլտֆիլմ: Միյաձակին ծրագրել է, որ այն պատրաստ կլինի 2019-ին՝ Տոկիոյի օլիմպիադայից մեկ տարի առաջ: