Անդրե Ուորդ. «Երբ առաջին անգամ տեսա Սերենային` վախեցա»
Ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Ուորդը հայտնի է իր հաճոյախոսություններ անելու վարպետությամբ: Նա պատմել է իր տպավորությունների մասին, երբ առաջին անգամ տեսել է ամերիկուհի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Անկեղծ ասած, երբ առաջին անգամ տեսա Սերենային` վախեցա: Նրա մեջ ինչ-որ գերբնական բան կա` տեսադաշտ, ներկայության ազդեցություն: Ինձ ճիշտ հասկացեք, նա շատ բարեհամբույր է, գեղեցիկ, և ես երջանիկ էի, որ հանդիպել եմ նրան: Ուիլյամսին տեսնելուց առաջ տարօրինակ ոչինչ չկար, բայց երբ բարձրացրեցի հայացքս, շունչս կտրվեց»,- ասել է Ուորդը:
Հավելենք, որ Անդրեն հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 30 մենամարտերը: Սերենա Ուիլյամսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 22 անգամ դարձել է չեմպիոն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում