Սամուել Սևյանը` Տեխասի համալսարանի բաց մրցաշարում
Այսօր ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում կմեկնարկի Տեխասի համալսարանի շախմատի բաց մրցաշարը, որին կմասնակցի նաև ամերիկահայ 15-ամյա գրոսմայստեր Սամուել Սևյանը: Նա ՖԻԴԵ-ի անհատական վարկանիշով (2590) մասնակիցների մեջ 3-րդ արդյունքն ունի՝ զիջելով միայն ամերիկացի Ջեֆրի Սյունին (2660) և ռուսաստանցի Անդրեյ Ստուկոպինին (2600):
Մրցաշարին մասնակցում են 50 շախմատիստներ, որոնցից 15-ը գրոսմայստերներ են: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցանակային ընդհանուր ֆոնդը 7500 դոլար է, որից 3000-ը կստանա հաղթող մասնակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում