Մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարքի 5-րդ փուլը
Նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 2-ը Խանտի-Մանսիյսկում տեղի կունենա ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարքի 5-րդ փուլը: Առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն նոյեմբերի 19-ին, Երևանի ժամանակով 14:00-ին:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, Գրան պրի մրցաշարքի 5-րդ փուլին կմասնակցեն Ցզյու Վենցզյունը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Հարիկա Դրոնավալին, Վալենտինա Գունինան, Նատալյա Պոգոնինան, Նինո Բացիաշվիլին, Լելա Ջավախաշվիլին, Էլմիրա Սկրիպչենկոն, Օլգա Գիրյան, Նատալյա Ժուկովան, Սարասադատ Խադեմալշարեհը և Բելա Խոտենաշվիլին:
Հաղթողն իրավունք կստանա մասնակցելու կանանց աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին, որը բաղկացած կլինի 10 պարտիայից: Խաղացված 4 փուլից հետո Գրան պրիի աղյուսակը գլխավորում է Համփի Կոներուն, ով վաստակել է 335 միավոր: Երկրորդ հորիզոնականում ընթանում է Ցզյու Վենցզյունը, իսկ ՉԺաո Սյուն եզրափակում է լավագույն եռյակը, սակայն Սյուն և Կոներուն չեն մասնակցելու Խանտի -Մանսիյսկի փուլին, այսպիսով առաջատար եռյակից իր մրցաշարային դիրքը բարելավելու հնարավորություն ունի միայն Ցզյու Վենցզյունը:
Ընդհանուր հաղթանակի տեսական հնարավորությունները պահպանում են նաև Վալենտինա Գունինան , Ալեքսանդրա Կոստենյուկը և Հարիկա Դրոնավալին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում