Մտադիր են Աշտարակը դարձնել զբոսաշրջային ուղղություն
Արագածոտնի մարզկենտրոնում քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծ են պատրաստել: Դրա նպատակն է Աշտարակը դարձնել զբոսաշրջային հետաքրքիր ուղղություններից մեկը: Նախագիծն ներկայացրել են այսօր քաղաք այցելած վարչապետին:
Նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նշվել է, որ Աշտարակը զբոսաշրջության տեսանկյունից ուշադրության կենտրոնում է և ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր համագործակցությամբ, նաև միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է նախաձեռնությունը և հանձնարարել հնարավորինս արագ մշակել ծրագիրը և այն ներկայացնել կառավարություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին