Պան Կի Մուն. «Ուժեղ տնտեսությունը սկսվում է զուգարանից»
Զուգարանի միջազգային օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել է, որ զուգարանը «ուժեղ տնտեսություն ստեղծելու համար ունի վճռական նշանակություն»: Նա ընդգծել է հիգիենայի և արտադրողականության միջև կապը: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահ է, որ զուգարանների պակասը բերում է հիվանդությունների, անհարկի բացակայությունների և հոգնածության:
«Աշխատանքի վայրում գրանցված մահացության դեպքերի 17-ը տոկոսի պատճառն այն հիվանդություններ են, որոնցով վարակվում են հենց աշխատանքի վայրում»,- զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Պան Կի Մունը ներկայացրել է մի քանի փաստարկներ՝ իր ասածներն հիմնավորելու համար. մաքուր ջրի և սանիտարական պայմանների մատչելիությունը կարող է նպաստել տնտեսական աճի արագացմանը, ամեն տարի հակասանիտարական վիճակի պատճառով հասցված վնասը կազում է 260 միլիարդ դոլար, յուրաքանչյուր դոլար՝ ներդնելով մաքրության համար, տալիս է չորս դոլար եկամուտ:
Զուգարանի միջազգային օրը շատերի մոտ է ծիծաղ առաջացնում, բայց ՄԱԿ-ը կոչ անում այս օրվան լրջորեն մոտենալ: Ներկա պահին աշխարհում 2,4 միլիարդ մարդ զրկված է զուգարանից:
Զուգարանի միջազգային օրը հիմնադրվել է 2013-ից Սինգապուրի նախաձեռնությամբ:
Եթե այստեղ հիշենք հայաստանյան տխրահռչակ, զուր առնված, բայց ահավոր թանկ բիոզուգարանները, կարելի է ասել, որ ՀՀ-ն անօգուտ ծախսեր է արել ու այդպես էլ չի հասել ուժեղ տնտեսություն սարքելու շեմին: