Սաիդ Ավդալյան. 5 հազար եզդի կին գտնվում է ստրկության մեջ
« «Իսլամական պետությունը» գերի վերցրած եզդի բնակչությանն այսօր օգտագործում է որպես կենդանի վահան, մահապարտ ահաբեկիչներ՝ նրանց ուղարկելով առաջին գիծ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը՝ խոսելով եզդիների նկատմամբ ԻՊ գործողություններից:
Նրա խոսքով՝ այս օրերին եզդիական զինված խմբավորումների կողմից նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում հարձակվելու Հյուսիսային Իրաքի Շանգալի հարակից եզդիական գյուղերի վրա և ազատագրելու դրանք. «Իհարկե, այս ռազմական գործողությունների հաջողությունների դեպքում ԻՊ զինյալներն ամբողջությամբ ետ կքաշվեն Սիրիա, սակայն դա ևս վտանգ ունի, քանի որ այնտեղ նրանք կարող են ինքնակազմակերպվել և կրկին հարձակվել Շանգալի վրա»:
Սաիդ Ավդալյանը գտնում է, որ միակ լուծումն այստեղ այն է, որ ազատագրելուց հետո եզդիների համար ինքնավարություն հաստատվի, որի գաղափարն արդեն արծարծվում է մի շարք գերտերությունների կողմից, ինչպիսիք են Գերմանիան և ԱՄՆ-ը.
«Ինքնավարության հարցը դեռևս սաղմնային վիճակում է, այն դեռ պետք է զարգանա, ինչի հետ կապված լուրջ աշխատանքներ պետք է կատարեն նաև աշխարհի եզդիական համայնքները»:
Նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում կես միլիոնից ավելի եզդիներ դարձել են փախստական, 25-30 հազարը՝ զոհվել է, մինչև 5 հազար եզդի կին էլ գտնվում է ստրկության մեջ:
«Նրանց ճակատարգրերով ներկայումս միայն զբաղվում են անհատական մակարդակով՝ եզդիական համայքների ներկայացուցիչներ: Պետությունների, միջազգային գերտերությունների ու պետությունների մակարդակով ոչ մի քայլ չի իրականացվում»,-ավելացրեց Սաիդ Ավդալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կասկածի տակ չառնել եզդիների ցեղասպանությունը. Սաիդ Ավդալյան
- Շարոյան. «Մեծ ցավ է, որ իմ ժողովորդի ցեղասպանությունը իրականացրածների շարքում իմ ժողովրդի ներկայացուցիչ կա»
- Օղակաձև զբոսայգում հուշարձանը նվիրված է Շանգալի զոհերին
- Հյուսիսային Իրաքում գտնվող եզդիները այս պահին նույնպես ենթարկվում են ցեղասպանության. Սաիդ Ավդալյան
- Շանգալում եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. «Շանգալ» թերթի խմբագիր
- Ամո Շարոյան. Ստեղծել Շանգալի եզդիների ինքնավար Հանրապետություն՝ խաղաղապահ ուժերի հսկողության ներքո (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան