«Աշտարակ կաթ»-ը միտումնավոր է սնանկացման գնում, որ ազատվի պարտքերը տալու պարտավորությունից. «Ժողովուրդ»
«Աշտարակ կաթ» ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ խանութներին մատակարարումները դադարեցրել է։ Գործարանը փակված է։ «Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է, որ ընկերությունը հսկայական պարտքեր ունի կուտակած։
Թերթին հայտնի է դարձել նաև, որ տնօրինությունը որոշել է ընկերությունը տանել սնանկացման, որպեսզի ազատվեն պարտքերը տալու պարտավորություններից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ընկերությունը միտումնավոր է սնանկացման գնալու, ինչից հետո հնարավոր է, որ այլ անվանումով մտնեն շուկա։ Նկատենք, որ «Աշտարակ կաթի» սնանկացումը մեծ հարված կհասցնի այն գյուղացիներին, որոնց ընկերությունը մթերման կաթի դիմաց պարտք է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան