Աշխարհի ակումբային առաջնությունը փոփոխությունների կենթարկվի
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ մտադիր են ընդլայնել աշխարհի ակումբային առաջնության մասնակից թիմերի քանակն ու մրցաշարը դեկտեմբերի փոխարեն անցկացնել հունիսի 10-30-ը: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Այսօր ֆուտբոլը միայն Եվրոպան ու Հարավային Ամերիկան չեն. աշխարհը փոխվել է, ու մենք խաղն ավելի ընդգրկուն պետք է դարձնենք: Մենք ուզում ենք ֆուտբոլն ավելի գրավիչ դարձնել թե՛ հենց թիմերի, թե՛ հովանավորների ու հեռուստաընկերությունների համար»,- ասել է Ինֆանտինոն:
ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ մրցաշարի մասնակից թիմերի քանակը 32 դարձնելն ամենաօպտիմալն է այս պահին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում